Դեղաբույսեր
Հունական ընկույզ
Իզուր չէ, որ ընկույզի միջուկը նման է մարդկային ուղեղի։ Միջին դարերում այն կարծիքն էր տիրում, թե հունական ընկույզն ակտիվորեն մեղմում է գլխացավը։
XVIII դարի ռուս բժիշկներն ընկույզն «ուղեղի տոն» էին անվանում։ Իսկ հին հունական պատմաբան Հերոդոտոսը պնդում էր, որ հին Բաբելոնի քրմերը հասարակ մարդկանց արգելում էին հունական ընկույզ ուտել, քանի որ այն բարերար ազդեցություն է գործում մտավոր գործունեության վրա, իսկ դա ռամիկներին հարկավոր չէ։
Իհարկե, հունական ընկույզի գաղտնիքը ոչ թե նրա ձեւի մեջ է, այլ՝ բաղադրության։ Այն հարուստ է C, B1, B2, PP վիտամիններով, կարոտինով, հինոններով ու եթերայուղերով, բջջանյութով, երկաթի եւ կոբալտի աղերով, ցինկով։ Բացի այդ, ընկույզը ֆոլիաթթվի եւ կալցիումի անփոխարինելի աղբյուր է։ Օրական գոնե 2 ընկույզ ուտելու դեպքում հիշողությունն զգալիորեն կլավանա։ Իսկ օրական 4 ընկույզը կլիցքավորի հակաօքսիդանտներով, կբարելավի իմունիտետն ու բջիջների պաշտպանությունը։ Եվրոպական շատ ժողովուրդներ հունական ընկույզը համարում էին հսկաների կերակուր, եւ ոչ՝ անհիմն։ Նրանում պարունակվող նուտրիենտներն իսկապես օգտակար են մարզումներից հետո մկանների ամրապնդման համար եւ նպաստում են հոգնածության հաղթահարմանը։ Բացի այդ, հունական ընկույզի միջուկում շատ են մագնիումն ու կալիումը, որոնք անհրաժեշտ են սրտի առողջության համար։ Թեեւ ընկույզի մեջ մոտ 70% ճարպ կա, դրանց մեծ մասը չհագեցած եւ օգտակար են։
Հունական ընկույզին հատուկ նուրբ համը հիանալիորեն զուգակցվում է խնձորի եւ տանձի, բազուկի եւ գազարի, նեխուրի եւ սմբուկի, սերուցքային կարագի, տարբեր պանիրների հետ։ Այն լայնորեն կիրառվում է նաեւ մեղրի, օշարակի, հավի մսի, մաղադանոսի եւ համեմի, ծովաբողկի ու սխտորի հետ։ Հունական ընկույզն ավելի հաճախ օգտագործում են քաղցր թխվածքների՝ տորթերի, փախլավայի, բուլկիների մեջ։ Ընկույզը հիանալիորեն լրացնում է աղցանների, թանձրապուրների, պաշտետների համը։ Մեզ հայտնի է, որ Արեւելքում եւ բալկանյան երկրներում չհասունացած ընկույզից շատ համեղ ու օգտակար մուրաբա են պատրաստում։
Առանձին համադամ է ընկույզի նրբահամ ու բուրավետ յուղը։ Այն ավելի լավ է չտապակել, այլ ավելացնել աղցաններին ու սառը խորտիկներին։
Հասուն հունական ընկույզն իր կալորիականությամբ երկու անգամ գերազանցում է սպիտակ հացին։ Հնդկական ընկույզի 100 գրամ միջուկը 850 կկալ է պարունակում։
Ընկույզն ընտրելիս անհրաժեշտ է խնամքով տնտղել կեղեւները։ Դրանք ճաքեր եւ անցքեր չպետք է ունենան։ Իսկ մաքրած ընկույզ գնելիս հարկավոր է ուշադրություն դարձնել, որ միջուկներն ամբողջական, բաց գույնի եւ խրթխրթան լինեն։
Հիշեք, որ ընկույզը հոկտեմբերին են հավաքում։ Բաց մի թողեք նոր բերքը։
Ընկույզն ավելի լավ է մանրացնել ձեռքով կամ կիսալուսնաձեւ դանակի օգնությամբ։
Ի դեպ, կիսահում ընկույզը կարելի է նաեւ առանց կտրտելու թթու դնել։ Դրա համար կանաչ ընկույզները լցնում են համեմված քացախի մեջ, իսկ պատրաստ լինելուց հետո մատուցում մսով կերակրատեսակների հետ։
16.11.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ